Չինաստանը և Ֆրանսիան միասին Ուկրաինայի իրավիճակի կարգավորման միջոցներ են փնտրում. Bloomberg
Չինացի բարձրաստիճան դիվանագետ Վան Ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Էմանուել Բոնի հետ։ Ինչպես տեղեկացրել է Bloomberg գործակալությունը, կողմերը պայմանավորվել են «պայմաններ ստեղծել Ուկրաինայում իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթաց սկսելու համար»։
Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է հեռախոսազրույցի փաստը, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն իր կայքում զանգի մասին տեղեկություն չի հրապարակել։
Ավելի վաղ Մակրոնը հանձնարարել էր Բոնին աշխատել Վան Իի հետ կառույց ստեղծելու ուղղությամբ, որը կարելի կլիներ օգտագործել որպես ապագա բանակցությունների հիմք։ Գործակալությունը նշել է, որ պարզ չէ, թե արդյոք Ֆրանսիայի նախագահի առաջարկն արժանացել է Ուկրաինայի եւ դաշնակիցների հավանությանը։
Չինաստանի հետ աշխատելու Ֆրանսիայի փորձերը Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբ ենթարկվել են քննադատության այն բանից հետո, երբ Ֆրանսիայում Չինաստանի դեսպան Լու Շայեն մերժել էր որոշ նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունը։