211652_close_icon
views-count3541 դիտում article-date 12:22 07-07-2023

Զելենսկին Պրահայում հանդիպել է Չեխիայի նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Պրահայում հանդիպում է անցկացրել Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ։ Հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պավելին Ուկրաինային զենք մատակարարելու, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու համար։

Հուլիսի 6-ին կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև ընդհանուր անվտանգության և պաշտպանությունն ամրապնդելու գործում համագործակցության հարցերը։

Պետր Պավելը Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինան կարող է շարունակել ապավինել Չեխիայի աջակցությանը Ռուսաստանի դեմ մղվող պայքարում։

Նույն օրն ավելի վաղ Զելենսկին Սոֆիայում բանակցություններ էր վարել Բուլղարիայի ղեկավարության հետ։

Նմանատիպ նյութեր