211652_close_icon
views-count1009 դիտում article-date 14:29 07-07-2023

Զինանշանի փոփոխությանը դեմ է 84.5%-ը, Արցախի հումանիտար ճգնաժամի համար 29%-ը մեղադրում է ՀՀ իշխանություններին․ «Առավոտ»

«Մենք տարվա սկզբից յուրաքանչյուր ամիս իրականացնում ենք հետազոտություն եւ ներկայացնում ենք նախորդ ամսվա ամենաթեժ խնդիրների վերաբերյալ հասարակական կարծիքները»,-ասուլիսում նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ, Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա ասաց, որ այս անգամ հետազոտությունն անվանել է In Nikol չVeritas: Այն վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, քաղաքական բանտարկյալներին եւ Երևանի քաղաքապետի թեկնածուների վարկանիշներին: Գրում է «Առավոտը»։

Հեռախոսային հարցումներին մասնակցել է 1100 քաղաքացի, հետազոտության իրականացման ժամանակահատվածն ընդգրկում է 21.06.2023-24.06.2023-ը: Արդեն շուրջ 200 օր է՝ ադրբեջանցիներն արգելափակել են Արցախը Հայաստանի հետ կապող միակ ավտոճանապարհը, ինչի պատճառով Արցախում ստեղծվել է հումանիտար ճգնաժամ:

Ըստ ձեզ՝ ով/ովքեր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար՝ այս հարցին ի պատասխան հարցվածների 42.5%-ը նշել է Ադրբեջանի իշխանությունները, 30.2%-ի կարծիքով ՌԴ իշխանությունները, 29%-ը մեղադրում է ՀՀ իշխանություններին, 17.2%-ը՝ Թուրքիայի իշխանություններին, 12%-ը՝ ռուս խաղաղապահներին, իսկ 8.3%-ի կարծիքով մեղավոր են Արցախի իշխանությունները:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ զինանշանը այդքան էլ չի արտացոլում ՀՀ այսօրվա իրականությունը: Ըստ Ձեզ՝ արդյոք կա՞ անհրաժեշտություն ՀՀ խորհրդանիշների փոփոխություն իրականացնելու: Այս հարցի վերաբերյալ հետեւյալ պատասխաններն են տվել. 88.3%-ը դրոշի փոփոխությանը դեմ է, օրհներգի փոփոխությանը դեմ է 79.5%-ը, զինանշանի փոփոխությանը դեմ է 84.5%-ը:

Նմանատիպ նյութեր