Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը Թալինի «վիշկայի» հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին. 4 վիրավորներին առաջինն օգնության են հասել շտապօգնության բժիշկները, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 60 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի «վիշկայի» հարևանությամբ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության տեսուչ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանը։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Ֆրունզե Սիմոնյանը։
Շտապօգնության բժիշկները վիրավորներին մինչև Թալին բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարների, պարեկների ու քաղաքացիների հետ պատգարակներով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։
Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։