211652_close_icon
views-count3577 դիտում article-date 17:49 09-09-2023

Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Արթիկում՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ, մասնավորապես Արթիկ քաղաք կատարած այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» համակիրները լուռ բողոքի ակցիա են անցկացրել Կենտրոնական հրապարակին հարակից տարածքում՝ կամրջի մոտ, որը վերջերս է վերանորոգվել։

Ոստիկանությունը բերման է ենթարկել երեք քաղաքացու, որոնցից մեկը Արտյոմ Պողոսյանն է։

Բողոքի ակցիա անցկացնողները «Նիկոլ, դավաճան», «Հեռացի՛ր, դավաճան» բովանդակությամբ ցուցապաստառներ էին բռնել, որն էլ  անմիջապես գրավել է Փաշինյանի այցին նախապատրաստվող ոստիկանների ուշադրությունը։

«30 հազար երեխա սովամահ են լինում, ինչ խղճով ենք քնում մենք, 15 թվականին նույն ձևով են կոտորել ազգին, կեսին կոտորել են, կեսը քեֆ է արել, ո՞ւր է կորել մեր արժանապատվությունը։ Թշնամին զինվում է, սահմանին նոր կուտակումներ են, ինչ ենք անում  մենք յուրաքանչյուրս։ Եթե մի քիչ մտածում եք մեր զոհված տղաների մասին, դուրս եկեք ու պահանջեք դավաճանի հեռացումը»,- բացականչում էին նրանք։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր