Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Բյուրեղավանում. կեղտաջուրը 20 օր է ողողել է 2000-ից ավելի բնակչություն ունեցող թաղամասը, իսկ քաղաքապետը և «Վեոլիա ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել. բնակիչները սպառնում են դիմել կտրուկ միջոցների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Ամիսներ առաջ էր, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքը ցնցվեց հարյուրավոր բնակիչների թունավորումներից, ինչից հետո «Վեոլիա ջուրը» փորձում էր հանրությանը ապացուցել, թե թունավորումը ջրի հետ կապ չունի, մինչդեռ բոլոր տուժածները միաբերան նշում էին, որ հենց ջուրն է եղել թունավորման պատճառը։ Օրեր անց փորձաքննությամբ ապացուցվեց, որ բնակիչները ճիշտ էին ու թունավորումը եղել էր ջրից։
Այսօր՝ հունիսի 23-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բյուրեղավան քաղաքում, դեռ այդ թունավորման դեպքի թանաքը չչորացած, արդեն 20 օր է քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, ու ըստ բնակիչների՝ կա վտանգ, որ հնարավոր է համաճարակ առաջանա։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները զայրացած իրենց խոսքն էին ուղղում Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին ու «Վեոլիա ջրին»՝ ասելով, թե քաղաքապետն ու այդ «Վեոլիա ջուր» կազմակերպությունն իրենց աչքի փուշն են դարձել.
«15 օրից ավելի է զանգահարում ենք քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», 15 օր է՝ նույն պատասխանն ենք ստանում՝ «խնդրից տեղյակ ենք»։ Բա որ խնդրից տեղյակ եք, այդ կաբինետում ձեր «թափանները» լցնող չինովնիկներ, բա էս գարշահոտը, էս հակասանիտարական վիճակը, էս խոլերան անգամ ինչի՞ եք թողնում օր օրի զարգանա։ Թե՞, «Վեոլիա ջուր», միայն ընդունակ ես գումար գանձել։ Բնակիչներիս 90 տոկոսը կանոնավոր վճարում է, փոխարենը ստանում ենք շատ վատ սպասարկում։ Դե Բյուրեղավանի քաղաքապետին չարժե էլ դիմել, ինքը օրը քանի՞ անգամ է էստեղով անցնում, թող գոնե մեկ անգամ կանգնի, էդ հոտն առնի քթին նոր իմանա, թե ինչ վիճակում են մարդիկ օրերը լուսացնում։
Ո՛չ Բյուրեղավանի քաղաքապետից, ո՛չ էլ «Վեոլիա ջրից» հարցի լուծմանն ուղղված դրական հույսեր չունենք, դրա համար էլ ստիպված դիմում ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին, որ ինքը միջամտի, ինքն իր խիստ հսկողության տակ վերցնի այս խնդիրն ու Բյուրեղավանի 2000-ից ավելի բնակիչների փրկի էս գարշահոտ վիճակից։ Ու եթե առաջիկա օրերին խնդիրը չվերացվի, հավատացեք, ամենակտրուկ միջոցների ենք դիմելու, որ Բյուրեղավանի քաղաքապետն ու «Վեոլիա ջուրը» նույնիսկ իրենց երազներում չեն տեսնի»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։