211652_close_icon
views-count1405 դիտում article-date 09:36 11-11-2023

Կոչ ենք անում օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները․ Բաքուն արձագանքել է Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզի «Խաղաղության 6-րդ համաժողովի» պանելային քննարկման ժամանակ արած հայտարարություններին։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ պաշտոնական Բաքուն «խստորեն դատապարտում և մերժում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի» (չակերտները՝ խմբ.) հայ բնակիչների էթնիկ զտումների վերաբերյալ Փաշինյանի մեղադրանքները»։

«Կոչ ենք անում հայկական կողմին, որը, օգտագործելով տարբեր միջազգային հարթակները, շարունակում է իր «ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը» (չակերտները՝ խմբ.) մեր երկրի դեմ, հրաժարվել «խաղաղության հեռանկարներին վնասող» (չակերտները՝ խմբ.) հայտարարություններից և օգտագործել Հարավային Կովկասը խաղաղության ու համագործակցության տարածաշրջանի վերածելու պատմական հնարավորությունները», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր