211652_close_icon
views-count1495 դիտում article-date 10:31 12-12-2023

Բայդենին իմփիչմենթ է սպառնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հետաքննությունը պաշտոնականացնելու օգտին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի պաշտոնական հետաքննության շուրջ»,- ասվում է հրապարակման մեջ:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին քաղաքական որոշումներից անօրինական շահույթ ստանալու համար. խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Բայդենը փոխնախագահ էր Բարաք Օբամայի 2009-2017թթ. նախագահության տարիներին:

Նմանատիպ նյութեր