211652_close_icon
views-count1456 դիտում article-date 10:39 12-12-2023

Հայաստանի և Ղազախստանի ԿԸՀ-ների միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Տերտերյանը դեկտեմբերի 7-8-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել են «Սահմանադրական բարեփոխումները և ընտրական համակարգը» թեմայով հոբելյանական միջազգային համաժողովին։

ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է Ղազախստանի Հանրապետության ԿԸՀ նախագահը։

ԿԸՀ-ից հայտնում են, որ Համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ղազախստանի ընտրական մարմինների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Նմանատիպ նյութեր