211652_close_icon
views-count1309 դիտում article-date 14:34 12-12-2023

Զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագիծը ժամանակավրեպ է․ Սեյրան Օհանյան

Եթե այս նախագիծը մենք ընդունեինք նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը, միգուցե, ընդունելի լիներ։

Tert.am-ի փոխանցմամբ՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նախագծի վերաբերյալ ՊՆ նախկին նախարարը մի քանի դիտարկում արեց։

«Բայց Հայաստանի հանրապետության այս իրավիճակում գտնվելու պարագայում, նկատի ունեմ ռազմաքաղաքական իրավիճակը, պատերազմի վերսկսման հնարավոր տարբերակները, հնարավորություն է տալիս այլ որոշումներ ընդունել, որպեսզի ավելի խստացված լինի զինվորական ծառայության մասին պատկերացումները: Այս նախագիծը որոշակի ժամանակավրեպություն ունի»,- ներկայացրեց Սեյրան Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ առաջինից երկրորդ ընթերցումը իրենք ձեռնպահ կմնան, իսկ այդ ընթացքում կքննարկեն ու կգան որևէ եզրակացության։

Նմանատիպ նյութեր