211652_close_icon
views-count1429 դիտում article-date 19:28 01-01-2024

Թուրքիայի արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը (AFAD)։

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Պիլյումուրի շրջանում տեղական ժամանակով ժամը 16:28-ին:

Երկրաշարժի աղբյուրը, ինչպես նշվում է, գտնվել է 8,7 կմ խորության վրա։

Նմանատիպ նյութեր