Իրաքյան խմբավորումները հայտարարել են Սիրիայում ամերիկյան բազայի վրա հարձակման մասին
Իրաքի զինված խմբավորումները հայտարարել են, որ հարձակվել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Կոնիկո գազային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան բազայի վրա։
«Մենք հրթիռներ ենք արձակել սիրիական Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող ամերիկյան օկուպացիոն բազայի ուղղությամբ», - մեջբերում է սիրիական Sham FM ռադիոկայանը Իրաքում Իսլամական դիմադրության ուժերի հայտարարությունը։
Ռադիոկայանի տվյալներով՝ բազայի տարածքում ուժեղ պայթյուններ են լսվել։
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իրաքում միջազգային կոալիցիան ղեկավարող ԱՄՆ-ի, ինչպես նաև Սիրիայում գտնվող ամերիկյան զորքերի բազաները պարբերաբար ենթարկվում են հարձակումների, ինչի պատասխանատվությունը ստանձնում են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։
ԱՄՆ զինուժն վերահսկում է Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան տարածքները Դեյր-էզ-Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի և գազի ամենամեծ հանքերը: