211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:38 02-02-2024

Իրկուտսկում շաուրմայից թունավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Իրկուտսկում շաուրմայից զանգվածային թունավորման դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ, թունավորվել է 16 մարդ։

Ինչպես «Կոմերսանտ»-ին հայտնել է վերահսկող մարմինների աղբյուրը, 9 քաղաքացի, այդ թվում՝ 2 երեխա, հոսպիտալացվել են:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով՝ սուր աղիքային վարակ է հայտնաբերվել 11 մարդու մոտ։

«Շաուրմա վաճառող սննդի կետ այցելելուց հետո մարդիկ սննդային թունավորման ախտանիշներով դիմում են հիվանդանոցներ: Նոր հոսպիտալացումներ դեռ չկան»,- նշել է աղբյուրը։

Նմանատիպ նյութեր