Եվրահանձնաժողովի նախագահը զանգահարել է Ալիևին
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փոխանցում է News.am-ը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև տեղի ունենալիք եռակողմ հանդիպման հարցը:
Իլհամ Ալիևը, ինչպես և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ զրույցում, արտահայտել է հանդիպման վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը և նշել տարածաշրջանային ներառականության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման հեռանկարները։