211652_close_icon
views-count1885 դիտում article-date 10:08 06-06-2024

Ռուսաստանում տրամվայների բախման հետևանքով կա զոհ, 90 վիրավոր

ՌԴ Կեմերովո քաղաքում բախվել է երկու տրամվայ, տուժել է 90 մարդ. վթարի զոհերից մեկն ավելի ուշ մահացել է, գրում է kommersant.ru-ն:

Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Դմիտրի Անիսիմովը։

Նշվել է, որ տուժածներից մեկին վիրահատել են։ Երկուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ 11 մարդ արդեն տեղափոխվել է ամբուլատոր բուժման, նշել է քաղաքապետը: Մնացածի վիճակը բժիշկների մոտ անհանգստություն չի առաջացնում։

Բախման պատճառ է համարվում տեխնիկական անսարքությունը և մարդկային գործոնը։

Նմանատիպ նյութեր