Արաբկիրի թաղապետի միջամտության արդյունքում «Վեոլիա ջուր»-ը վերջապես խոսքից անցավ գործի. Մամիկոնյանց փողոցում պատուհաս դարձած դիտահորը հիմնովին վերանորոգվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի միջամտության արդյունքում վերջապես «Վեոլիա ջուրը» խոսքից անցավ գործի ու օրերի ընթացքում Մամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկի հատման վայրում վարորդների համար մի իսկական պատուհաս դարձած վնասված դիտահորի հատվածը վերանորոգեցին:
Մինչ այդ քաղաքացիները բազմաթիվ անգամ ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վելոիա ջուր», սակայն սայլը տեղից չէր շարժվում, իսկ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից ոչ միայն ահազանգել էին,այլ նաև գրավոր էին տեղեկացրել խնդրի մասին:
Այսօր՝ հունիսի 6-ին, վերջապես «Վեոլիա ջուրը» հիմնովին վերացրեր խնդիրը ու երթևեկությունը վարորդների համար նշված հատվածում դարձել է անվտանգ
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մի քանի օր Արաբկիր վարչական շրջանիՄամիկոնյանց և Վրացական փողոցների խաչմերուկի հատման վայրում դիտահորը մի իսկական պատուհաս էր դարձել վարորդների համար:
Խնդրի մասին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հանձնարարականով՝ թաղապետարանի կոմունալ բաբնի աշխատակիցները «Վեոլիա ջրի» հետ բանակցությունների մեջ էին մտել, այդ թվում՝ գրավոր, որպեսզի «Վեոլիա ջրի» հսկողության ու պատասխանատվության տակ գտնվող այդ դիտահորի թերությունը վերացնեն:
Հենց «Վեոլիա ջուր» ընկերության թերի աշխատանքի պատճառով քաղաքացիների մոտ տպավորություն էր ստաղծվել, որ դրա պատասխանատուն Երևանի քաղաքապետրաանն ու Արաբկիրի թաղապետարանն են, մինչդեռ, ինչպես միշտ, «Վեոլիա ջուր»-ը մատների արանքով էր նայում խնդրին ու այդքան ժամանակ վարորդները ամենաքաղցր խոսքերով էին հիշում պատասխանատուներին, տվյալ դեպքում՝ այդ մի քանի բալանոց ծանր խոսքերը ուղղված են հենց «Վեոլիա ջրին»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի