211652_close_icon
views-count1768 դիտում article-date 21:03 06-06-2024

Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել

 Մոսկվայի Քննչական կոմիտեն հայտարարել է Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության մասին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործունեության ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կասկածանքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տվյալները արտասահմանյան աղբյուրների կողմից ձեռք բերվելու դեպքում կարող են օգտագործվել՝ ընդդեմ պետության անվտանգության:

Ըստ գերատեսչության՝ նա մի քանի տարի տեղեկություն է հավաքել Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական գործունեության ոլորտում։ Տղամարդը ձերբակալվել է:

Reuters–ը, սակայն, տեղեկացրել է, որ Շվեյցարիայում գործող ոչ առևտրային կազմակերպությունը՝ Մարդասիրական երկխոսության կենտրոնը հայտնել է, որ ձերբակալված 47–ամյա Լորան Վինատիերը  իր աշխատակիցն է՝Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով խորհրդական:

Նմանատիպ նյութեր