211652_close_icon
views-count1294 դիտում article-date 14:39 07-07-2024

Չինացի զինվորները ժամանել են Բելառուս՝ հակաահաբեկչական զորավարժության

Չինացի զինծառայողները երեկ ժամանել են Բելառուս՝ համատեղ «հակաահաբեկչական վերապատրաստման զորավարժության» համար, հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը: Փոխանցում է Azatutyun-ը։

Ըստ հաղորդագրության, վարժանքները կանցկացվեն հուլիսի 8-19-ը: Համատեղ զորավարժությունը «հիմք կդնի զորքերի համատեղ վերապատրաստման ոլորտում բելառուսա-չինական հարաբերությունների հետագա զարգացման համար», - նշում է Բելառուսի ռազմական գերատեսչությունը:

Բելառուսը հուլիսի 4-ին անդամակցեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ տարածաշրջանային միավորում, որին սատարում են պաշտոնական Մոսկվան և Պեկինը՝ որպես այլընտրանք Արևմուտքի ազդեցությանը: Չինաստանը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերն ընդլայնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր