211652_close_icon
views-count1816 դիտում article-date 15:45 07-07-2024

ԵՄ-ն դժգոհ է Օրբանի՝ օկուպացված Շուշիում ԹՊԿ գագաթնաժողովին մասնակցությունից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի երկիրը ներկայումս նախագահում է ԵՄ-ում, դժգոհության նոր ալիք է առաջացրել Բրյուսելում՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին իր չհամաձայնեցված մասնակցությամբ, գրում է dw.com-ը: Փոխանցում է Tert.am-ը։

Աղբյուրը նշում է, որ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Նշվել է, որ Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին տեղի է ունեցել բացառապես Հունգարիայի և այս կազմակերպության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակում: Բորելի հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հունգարիան ԵՄ-ից մանդատ չի ստացել Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները խթանելու համար։

«Վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրոպական խորհրդից մանդատ չի ստացել  ներկայացնելու այն Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում», - գրել է Բորելը։

Նմանատիպ նյութեր