211652_close_icon
views-count2083 դիտում article-date 16:39 07-07-2024

Թբիլիսիում հորդառատ անձրևն ու փոթորկոտ քամին վնասել են քաղաքի ենթակառուցվածքը

Անցած գիշեր Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևը և ուժեղ քամին ծառեր են տապալել և վնասել քաղաքային ենթակառուցվածքը: Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանը։ Փոխանցում է News.am-ը։

«Ուշ գիշերին ուժեղ քամիներով ուղեկցվող առատ տեղումները խնդիրներ են ստեղծել մայրաքաղաքում։ Հատկապես տուժել են Սամգորի, Կրծանիս և Սաբուրտալին շրջանները։ Վատ եղանակի հետևանքով տապալված ծառերը վնասվել են տներ, մեքենաներ և հաղորդակցությունը։ Մի քանի հասցեներում ուժեղ քամին պոկել է տների տանիքները»,- ասվում է հաղորդման մեջ։

Ողջ գիշեր քաղաքապետարանի և թաղապետարանների ներկայացուցիչները ՆԳՆ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների հետ միասին ներկա են եղել բոլոր խնդրահարույց տարածքներում։ Արդեն հաջողվել է ճանապարհները մաքրել տապալված ծառերից։ Քաղաքային իշխանությունները հաշվում են վնասները, հավելել են քաղաքապետարանից։

Թբիլիսիի իշխանությունները բնակիչներին խնդրում են անհրաժեշտության դեպքում զանգահարել Թբիլիսիի քաղաքապետարան կամ իրենց բնակության վայրի շրջանային վարչություն:

Նմանատիպ նյութեր