211652_close_icon
views-count1543 դիտում article-date 17:52 07-07-2024

Մոսկվան հաղորդում է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայր գրավելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ռուսական զինված ուժերի Կենտրոնական խմբավորման կողմից Դոնեցկի մարզի Չիգարի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Փոխանցում է Azatutyun-ը։

«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չիգարի բնակավայրը և բարելավել մարտավարական դրությունը», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Ուկրաինական կողմը հիշյալ բնակավայրի կորստի մասին չի հաղորդում:

Նմանատիպ նյութեր