211652_close_icon
views-count1528 դիտում article-date 20:53 07-07-2024

Գազայում զոհերի թիվը գերազանցել է 38,1 հազարը

Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր սպանված պաղեստինցիների թիվը հասել է 38 հազար 153-ի, իսկ վիրավորներինը՝ 87 հազար 828-ի։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 55, վիրավորվել՝ 123 մարդ:

Ըստ հաղորդագրության՝ մի շարք տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց:

Նմանատիպ նյութեր