211652_close_icon
views-count1594 դիտում article-date 18:27 09-09-2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է նման այցերը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ շեշտելով ՀՀ պատրաստակամությունը խորացնելու Իրաքի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները:

Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ու Իրաքի հարաբերությունների պատմական հենքը, դրանց նոր խթան հաղորդելու Իրաքի ցանկությունը, ինչպես նաեւ Իրաքում հայկական համայնքի առկայությունը:

ՀՀ ԱԺ նախագահը խոսել է նաեւ տարածաշրջանային զարգացումներից՝ վերահաստատելով խաղաղության օրակարգին ՀՀ հավատարմությունն ու հաստատակամությունը: Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր