211652_close_icon
views-count2173 դիտում article-date 19:40 09-09-2024

Ո՞ւմ նյարդերի վրա է ազդել Գյումրիում գտնվող Լուկաշինի արձանը․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Գյումրիի Պռոշյան փողոցում գտնվող հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, Ժողկոմխորհի նախագահ Սարգիս Լուկաշինի (Սրապիոնյանի) արձանը, որը տեղական նշանակության հուշարձան է, դեռ օգոստոսին անհայտ անձի կողմից տեղաշարժվել էր։ Արձանը վերցրել ու տեղադրել էին 10 մետր հեռավորության վրա, բարեբախտաբար չէին վնասել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային և մշակույթի հուշարձանների պաշտպանության վարչության համակարգման բաժնի ավագ մասնագետներից մեկը դիմելով էր ոստիկանություն՝ ոստիկանության ծառայողների միջնորդությամբ հուշարձանը իր նախկին տեղում տեղադրելու խնդրանքով։

Ոստիկանության աշխատակիցները պարզել էին,  որ արձանի ապամոնտաժումը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ՝ Է․Ս-ն, որը «Սախկալյան և ընկերներ» ՍՊԸ տնօրենն է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր