211652_close_icon
views-count2326 դիտում article-date 18:03 10-10-2024

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 11-ից Տիգրան Մեծի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով: Ինչպես նաև՝ նշված խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի: Նշված խաչմերուկում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում:

Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր