211652_close_icon
views-count1456 դիտում article-date 22:21 22-06-2026

Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանում. Իսակովի պողոտայի բազմաբնակարանային շենքերի բակերն ու էլեկտրաենթակայանի տարածքը լցվել են կեղտաջրերով․ բնակիչները պատրաստվում են ընդդեմ «Վեոլիա ջրի» դիմել կտրուկ միջոցների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 15 օրից ավելի է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ադմիրալ Իսակովի պողոտա 52/1, 52/2  և հարակից շենքերի բնակիչները չեն կարողանում ազատվել շենքի նկուղներում, բակային հատվածներում տիրող գարշահոտից:

Այսօր՝ հունիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում և իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերությանն ու Մալաթիայի թաղապետին՝ ասելով․

«Հունիսի 4-ից տիրում է հակասանիտարական ու գարշահոտ էս վիճակը: Ամեն օր զանգում ենք «Վեոլիա ջուր», մի քանի անգամ էլ թաղապետարան ենք զանգել, բայց ոչ մի դրական լուծում: Կեղտաջրերը լցվում են ինը հարկանի շենքերի նկուղներ, ինչը հղի է վարակի առաջացմամբ, իսկ շենքերն էլ կդառնան վթարային, քանի որ այդ կեղտաջուրը վնասում է նաև հիմքերը:

Կանոնավոր վճարումները կատարում ենք «Վեոլիա ջրին», անգամ կան սպառողներ, ովքեր կանխավճար են մուծում ու դրա դիմաց «Վեոլիա ջրի» կողմից զրո սպասարկում:

Ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ էլ թաղապետարանից հույսեր չունենք, որ էս գարշահոտ վիճակը կվերացնեն: Թաղապետին ասես՝ կասի ես «Վեոլիա»-ի վրա ազդելու լծակներ չունեմ: Դրա համար մեր հույսը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է, նրա մի զանգը բավական է որպեսզի պատասխանատուները գործի անցնեն, հակառակ դեպքում ամբողջ բնակիչներով, որը կազմում է 300-ից ավելի, կդիմենք կտրուկ միջոցների»:

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր