211652_close_icon
views-count1882 դիտում article-date 09:37 11-11-2024

Կուբայում 2 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. գրանցվել է ավելի քան 300 հետցնցում

Կուբայի ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բարտոլոմե Մասո քաղաքից 41 կմ հարավ, օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։

Դրանից ժամեր առաջ Բարտոլոմե Մասո քաղաքից 34 կմ հարավ-արևելք գրանցվել էր 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Վնասվել են շինություններ և ենթակառուցվածքային օբյեկտներ:

Ըստ Կուբայի իշխանությունների՝ գրանցվել է ավելի քան 300 հետցնցում, որից 15-ը բակիչները զգացել են:

Նմանատիպ նյութեր