211652_close_icon
views-count10627 դիտում article-date 10:46 01-01-2025

Մակրոնը ֆրանսիացիներին խոստացել է ներդրումներ կատարել պաշտպանության և ինքնիշխանության մեջ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հայրենակիցներին ուղղված ամանորյա ուղերձում հայտարարեց, որ մտադիր է շարունակել ներդրումները պաշտպանական խնդիրներում՝ եվրոպական ինքնիշխանությունը պահպանելու համար և ֆրանսիացիներին խոստացել է, որ կխնդրի նրանց որոշումներ ընդունել «որոշիչ հարցերի» վերաբերյալ։ Նրա ելույթը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

Նախագահի շնորհավորական ուղերձը սկսվել է 2024 թվականին Ֆրանսիայի համար կարևոր իրադարձությունների մասին պատմող տեսանյութով։ Նշվել է Օլիմպիական խաղերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների վայրէջքի 80-ամյակի տոնակատարությունը և հրդեհից հետո վերականգնված Աստվածամոր տաճարի բացումը:

Ֆրանսիայի համար դրական պահերից հետո նա թվարկել է նաև բացասական իրադարձություններ, այդ թվում՝ ֆերմերների խնդիրները, բնական աղետների հետևանքները և նշել է «քաղաքական անկայունությունը»՝ ընդգծելով, որ դա միայն Ֆրանսիայում չէ, որ նկատվում է։ «2025 թվականը պետք է լինի նաև միասնության և պատասխանատվության տարի՝ գլոբալ ցնցումների դիմաց ավելի ուժեղ, ավելի անկախ Ֆրանսիա կառուցելու համար», - անդրադառնալով Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտություններին, Եվրամիության համար ստեղծված բարդ իրավիճակին Մոլդովայում, Ռումինիայում և Վրաստանում։ 

«Ահա թե ինչու Եվրոպան այլևս չի կարող իր անվտանգությունն ու պաշտպանությունը պատվիրակել այլ ուժերի: 2025 թվականին Ֆրանսիան պետք է շարունակի ներդրումներ կատարել իր ռազմական վերազինման մեջ՝ երաշխավորելու մեր ինքնիշխանությունը, մեր շահերի պաշտպանությունը և մեր հայրենակիցների անվտանգությունը», - ասել է Մակրոնը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր