211652_close_icon
views-count1189 դիտում article-date 11:23 01-01-2025

Լեհաստանը ստանձնում է նախագահությունը ԵՄ-ում. Ուկրաինային աջակցությունը առաջնահերթությունն է

2025 թվականի հունվարի 1-ից Լեհաստանը կստանձնի Եվրամիությունում նախագահությունը։ Նախորդ վեց ամիսների ընթացքում այդ գործառույթներն իրականացնում էր Հունգարիան, որի վարչապետ Վիկտոր Օրբանը համարվում է Եվրոպայի ամենառուսամետ քաղաքական գործիչներից մեկը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, ԵՄ նախագահության ընթացքում Լեհաստանի ձայնը լսելի կլինի նույնքան բարձր, որքան երբևէ, և Ուկրաինային աջակցելը կմնա նրա գլխավոր առաջնահերթությունը:

Լեհաստանի կառավարությունը կշարունակի անել հնարավորը, որպեսզի Մոսկվան դադարեցնի իր լայնածավալ ներխուժումը, իսկ Եվրամիությունը հնարավորինս շատ ռազմական և ֆինանսական օգնություն կցուցաբերի Կիևին։

Լեհաստանը նաև ձգտում է ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա. նա կձգտի նոր պատժամիջոցների ներդրմանը և կփորձի դադարեցնել դուրս գալը գոյություն ունեցողներից:

Լեհաստանի գլխավոր սկզբունքն է՝ չի կարելի գործերը վարել սովորականի պես:

Նրա առաջնահերթությունները կլինեն անվտանգության խնդիրները, ներառյալ Եվրոպայում ռուսական հիբրիդային հարձակումների սպառնալիքը, ինչպիսիք են դիվերսիաները և ապատեղեկատվության տարածումը: Երկուսի համար էլ արդեն թիրախ է դարձել Լեհաստանը։

Նմանատիպ նյութեր