211652_close_icon
views-count1417 դիտում article-date 14:16 01-01-2025

Թբիլիսիում ցուցարարները լուսադեմին ազատել են Ռուսթավելի պողոտան

Թբիլիսիում ցուցարարները Ամանորը դիմավորել են Ռուսթավելի պողոտայում։ Հայտնում են վրացական լրատվամիջոցները։ 

Ցուցարարնեը ցրվել են միայն լուսադեմին, իրենց հետևից հավաքելով աղբը։

Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ Նոր տարին դիմավորել են քաղաքի կենտրոնական պողոտայում բացված անվերջ երկար սեղանի շուրջ, որն իրենք էին պատրաստել տներից բերված տոնական ուտեստներով։

Նմանատիպ նյութեր