211652_close_icon
views-count1705 դիտում article-date 14:46 01-01-2025

Բելառուսում մեկնարկում է նախագահական ընտրությունների քարոզարշավը

Բելառուսում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը՝ երկրի նախագահական ընտրությունների ընթացող քարոզարշավի շրջանակում, որը տեղի կունենա հունվարի 26-ին։

Քարոզարշավը կտևի մինչև հունվարի 25-ը ներառյալ։ Քվեարկության հիմնական օրը Բելառուսում արգելված է քարոզարշավը։ Նաև ընտրություններից առաջ վերջին հինգ օրերի ընթացքում չի թույլատրվում հրապարակել կամ տեղադրել համացանցում ընտրությունների հետ կապված սոցհարցումների արդյունքները կամ դրանց արդյունքների կանխատեսումը։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախորդ նախագահական ընտրություններն անցկացվել էին ընտրախախտումներով, ինը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի։ Աշխարհի շատ երկրներ չեն ճանաչել այդ ընտրությունների արդյունքները։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա չի այցելելու Բելառուս, քանի այնտեղ նախագահ է Լուկաշենկոն։  

Նմանատիպ նյութեր