211652_close_icon
views-count1891 դիտում article-date 16:36 01-01-2025

Նոր Օռլեանում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

Նոր Օռլեանում ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 30-ը՝ վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի զբոսաշրջային հայտնի վայրում, որտեղ մարդիկ նշում էին Ամանորը։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:15-ի սահմաններում Բուրբոն փողոցի և Իբերվիլի խաչմերուկում։

Ոստիկանության տվյալներով՝ վրաերթը դիտավորյալ է եղել։ Վարորդին դեռ չեն ձերբակալել։

Նմանատիպ նյութեր