211652_close_icon
views-count1828 դիտում article-date 19:01 01-01-2025

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը չեղարկել են առանց վիզայի մուտքը Վրաստանի պաշտոնյաների համար

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը որոշել են չեղարկել առանց վիզայի մուտքը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար:

Երեք երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ նշվում է, որ «Վայմարյան եռանկյունու» երկրները լրջորեն մտահոգված են Վրաստանի քաղաքական ճգնաժամով, որի պատճառը «Վրաստանի իշխող կուսակցության քաղաքական կուրսն է և եվրոպական ուղուց հեռանալը»:

Նախարարները դեմ են արտահայտվել բողոքի ակցիաների բռնի ճնշմանը և մարդու իրավունքների խախտմանը, այդ թվում՝ խաղաղ հավաքների և լրատվամիջոցների ազատության դեմ գործողություններին:

Նմանատիպ նյութեր