ԱՄՆ-ն պատրաստ է ՌԴ իշխանությունների հետ երկխոսության․ Թրեյսի
Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ կառուցողական և հարգալից երկխոսության՝ չնայած առկա տարաձայնություններին. այս մասին ամանորյա տեսաուղերձում ասել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, գրում են ռուսական լրատվամիջոցները։
Դեսպանը նաև հույս է հայտնել, որ 2025 թվականին լուծումներ կգտնվեն «խաղաղ ապագայի» համար։
«Դիվանագիտական ջանքերի հսկայական կարիքը շարունակում է պահպանվել, մենք պետք է շարունակենք պահպանել գոյություն ունեցող կապերը և ձևավորել նորերը ռուսաստանցիների և ամերիկացիների միջև։ Մենք բաց ենք նաև Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ հարգալից և կառուցողական երկխոսության համար՝ չնայած բազմաթիվ հարցերի շուրջ առկա խորը տարաձայնություններին», - տեսաուղերձում ասել է ԱՄՆ դեսպանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար, սակայն Վաշինգտոնը պետք է անի առաջին քայլը։