211652_close_icon
views-count1996 դիտում article-date 14:47 02-02-2025

Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Իրանի նախագահի քաղաքական խորհրդական Մեհդի Սանայիի և ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Թեհրանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է միջազգային կազմակերպությունների և 3+3 ձևաչափի շրջանակներում համագործակցությունը։

Ադրբեջանի նախագահի օգնականը X-ում գրել է, թե քննարկման ընթացքում Աղբենդ-Նախիջևան և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները նշվել են որպես տարածաշրջանային և անդրտարածաշրջանային կարևոր նախագծեր, որոնք ծառայում են երկու երկրների ընդհանուր շահերին։ 

Նմանատիպ նյութեր