211652_close_icon
views-count102399 դիտում article-date 16:32 03-03-2025

Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. «Mazda 3»-ը Աշնակ գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը և ավտոմեքենան հայտնվել են ձորում. բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արեն Հ.-ն իր վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աշնակ գյուղի խաչմերուկի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտն ու ավտոմեքենան հայտնվել են ձորում՝ բախվելով քարերին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի հետևանքով մահացածի 2 ոտքը կտրվել է ու հայտնվել ճանապարհին:
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են հետիոտն մահը: 

Դեպքի վայր են  ժամանելՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյաը և դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը բաժնի պետ Արման Ավդալյանի գլխավորությամբ: 
 
Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացնում են հերթապահություն: 
 
Դեպքի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Դեպքի վայր է ժամանել նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և նրա շնորհիվ է, որ կրքերը չշիկացան, քանի որ մահացածի հարազատները փնտրում էին վարորդին, որպեսզի հաշվեհարդար տեսնեին և հենց համայնքապետի շնորհիվ կրքերը հանդարտվեցին: Մահացածը իր խնամքին ուներ 4 երեխա և մասնագիտությամբ երաժիշտ էր, այս մասին ասում էին նրա հարազատները: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 145+
145+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր