211652_close_icon
views-count2701 դիտում article-date 19:52 03-03-2025

ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարը պահանջել է ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին, հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: 

Մարտի 3-ին Ժնեւում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն: 

Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Թյիրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:

Նմանատիպ նյութեր