ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 3-ին, քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի՝ հակառակորդի օդուժը ռմբակոծել և վնասել է շինություններ, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ, կան վիրավորներ:
ՓԾ անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը: Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք և դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը: Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են՝ վերականգնելով շենքի վթարված կոմունալ-էներգետիկ համակարգը: Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում և տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաև վնասված մեքենայից տուժածի դուրսբերում:
Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ:
Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումն էր: Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի