211652_close_icon
views-count5038 դիտում article-date 15:28 04-04-2025

Վիգեն Մեսրոպյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում

Վիգեն Մանուկի Մեսրոպյանի կենսագրությունը

Ծնվել է 1974թ. մարտի 02-ին, Վեդի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ.՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար,
2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,
2020-2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ,
2018-2020թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ,
2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետ,
VIII-XI.2013թ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2010-2013թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական գլխավոր վարչության կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ,
2003-2010թթ.` ՀՀ ոստիկանության քննչական վարչության Երևան քաղաքի քննչական բաժնի Էրեբունու քննչական բաժանմունքի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ,
1999-2003թթ.` ՀՀ ՆԳ քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ,

Կրթություն

1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

ՀՀ նախագահի 2021 թվականի համապատասխան հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Նմանատիպ նյութեր