211652_close_icon
views-count3550 դիտում article-date 18:01 04-04-2025

Ես այդ համոզմունքը ունեմ որ 2026-ին իշխանությունը վերընտրվելու է. Արմեն Խաչատրյան

Այո, ես այդ համոզմունքը ունեմ որ 2026-ին իշխանությունը վերընտրվելու է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մեր իշխանությունը շատ ծանր բեռ է վերցրել իր վրա և այդ բեռը պատվով տանում է առաջ: Այն նպատակները, որ դրված են այս իշխանության միջև առաջ, ես կարծում եմ՝ այդ նույն նպատակները ունի նաև մեր ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Ես կարծում եմ, և որ մենք կարժանանանք իրենց վստահության քվեին: Իհարկե դրա համար պետք է ավելի լավ աշխատել, ավելի շատ աշխատել և օգտվել բոլոր խաղաղ օրերից: Պետք է ցանկացած խաղաղ օր զբաղվենք այս երկրում ինչ-որ մի բան ստեղծելով, զարգացնելով, ուժեղացնելով: Այդ տրամաբանությամբ պետք է առաջ գնանք, ամեն օրը մեր համար թանկ է»,-ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր