211652_close_icon
views-count2827 դիտում article-date 22:01 04-04-2025

Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի ԱՆ հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վիետնամական պատվիրակության առողջապահության ոլորտի ներկայացուցչին:
 
 Վիետնամի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թրան Վան Թուանի հետ հանդիպմանը նախարարը կարևորել է երկու երկրների առողջապահական ոլորտների միջև համագործակցությունը` նշելով. «Սա նոր հնարավորություն է քննարկելու այն մարտահրավերները, որոնք մեր երկրների առողջապահական համակարգերի համար արդիական են:
 
Շատ ենք կարևորում նաև փորձի փոխանակումը հատկապես առողջապահության ապահովագրության, բժշկության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման, օնկոլոգիական հիվանդությունների բուժման ոլորտներում»:

Առողջապահության նախարարությունը համաձայնագրի հուշագիր է մշակել Վիետնամի առողջապահության նախարարության հետ: Կողմերը պայմանավորվել են ստորագրել փոխըմբռնման հուշագիր, որտեղ կհատկանշվեն հեռանկարային այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` առողջապահության թվային վերափոխումը, քաղցկեղի բուժման տեխնոլոգիայի խթանումը, բժշկական զբոսաշրջությունը:

Նմանատիպ նյութեր