211652_close_icon
views-count1300 դիտում article-date 22:12 04-04-2025

ԲՏԱ նախարարը պաշտպանական հարցեր է քննարկել Ֆրանսիայի ԶՈՒ սպառազինությունների տնօրինության հետ

Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել եմ Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավար Էմանուել Կիվայի հետ։

Հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Քննարկման առանցքում են եղել Հայաստանի և Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները, տեխնոլոգիական փոխանակման ծրագրերի նախաձեռնման հնարավորությունները, Հայաստանում պաշտպանական տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող հարցեր և այլ թեմաներ»,- նշել է նա։

 

Նմանատիպ նյութեր