211652_close_icon
views-count2974 դիտում article-date 10:48 05-05-2025

Ցավը վերածել է պայծառ թախիծի ու լուսավոր կարոտի. կայացավ Վովա Արզումանյանի «Ինձ տանն եմ մոռացել» գրքի շնորհանդեսը. aravot.am

«Իմ բոլոր ստեղծագործություններում ուղղակի և անուղղակի ձևերով ինձ տանն եմ փնտրում։ Գրքում տեղ գտած ստեղծագործությունները 2022-2023 թվականներին եմ գրել։ Այստեղ իմ զգացածն ու վերապրածն է։ Միշտ ասում եմ՝ հիշողությունը չպետք է մարդուն մենակ թողնի։

Այդ հիշողությունը պետքական է դարձնում մարդուն»,-իր «Ինձ տանն եմ մոռացել» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախցի գրող, սցենարիստ, դրամատուրգ Վովա Արզումանյանը: Նրա գրքում տեղ է գտել մեկ վիպակ եւ 2 թատերկ: «Վովա Արզումանյանի «Ապրող, մեռնող գիշեր» վիպակը բավարար էր ինձ հասկանալու, որ իմ առջև գրող է։ Նրա տեքստը ոչ միայն վավերագրված է, այլև գեղագրված է, որը գեղարվեստական գրականության առաջին հատկանիշն է։ Վովան ունի մետաֆորային մտածողություն և պատահական չէ, որ գիրքը սկսվում է ինքնազրույցով։

Գործ ունենք բացառիկ երևակայություն ունեցող հեղինակի հետ, որը կարողանում է ոչ միայն բերել արդեն ստեղծված իրականությունը, այլ ստեղծել իր իրականությունը, փորձել իր եսը ճանաչել։ Հեղինակը կարողացել է ցավը վերածել պայծառ թախիծի, շատ լուսավոր կարոտի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր