Հռոմի Ֆրանցիսկոս պապի մեքենան կդառնա շարժական կլինիկա՝ Գազայի երեխաներին օգնելու համար
Հանգուցյալ Հռոմի պապի Ֆրանցիսկոսի ցանկությամբ՝ նրան պատկանած Mitsubishi «պապոմոբիլը» կվերածվի երեխաների համար շարժական բուժկետի ու կօգտագործվի Գազայի հատվածում:
Սա Հռոմի պապի «վերջին կամքն էր Գազայի երեխաների համար», հայտնել է Վատիկանը։
Պապի մեքենան կվերանորոգվի և այնպիսի հարմարություններ կունենա, որ բժիշկն ու բուժքույրը կկարողանան աշխատել դրանում:
Հայտնի է, որ Ֆրանցիսկոսը մեքենան ստացել էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասից, երբ 2014-ին այցելել էր Բեթղեհեմ։