211652_close_icon
views-count1381 դիտում article-date 19:44 06-06-2025

Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հարվածներին, որոնք զոհերի և վիրավորների պատճառ են դարձել Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերվա հարձակման ժամանակ զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ ևս 49։

Այս մասին հայտնում է BBC-ն։

Զելենսկիի խոսքով՝ հունիսի 6-ի գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել «գրեթե ամբողջ Ուկրաինայի տարածքին»։

Մասնավորապես, հարձակման են ենթարկվել Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասիի և Չեռնիգովի մարզերը։

«Ընդհանուր առմամբ, այսօր հարվածի մեջ ներգրավված են եղել ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռներ։

Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել. մարդիկ օգնություն են խնդրում։ Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի մասին։ Նրանք Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Իմ անկեղծ ցավակցությունները ընտանիքներին»,- նշել է Զելենսկին։

 

Նմանատիպ նյութեր