211652_close_icon
views-count25966 դիտում article-date 18:28 07-07-2025

Համաճարակի իրական վտանգ՝ Երևանում. Նոր Նորքում դեռևս չբացված մանկապարտեզի տարածքից կեղտաջրերը հասնում են մինչև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ու ծննդատուն. Երևանի քաղաքապետը պետք է խիստ վերաբերվի «Վեոլիա ջրին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ «Վեոլիա ջուրը» իր գործունեության տարիներին բացասական համբավ է ձեռք բերել բնակիչների շրջանում, գաղտնիք չէ, ու հիմա շատերը հորդորում են Կառավարությանը, որպեսզի աշխատանքներ ձեռնարկեն՝ «Վեոլիա ջուրը» նույնպես պետականացնելու ուղղությամբ, քանի որ եթե արդեն պետությունը պատասխանատու լինի, ուրեմն վստահ են՝ իրենք՝ որպես սպառողներ, չեն խաբվի և կստանան որակյալ սպասարկում: 
 
Այսօր՝ հուլիսի 7-ին, SHAMSHYAN.com ահազանգած, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ իրենց զայրույթն էին հայտնում, որ թե՛ Երևանի քաղաքապետարանը, թե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը, թե «Վեոլիա ջուրը» 2 տարուց ավելի է՝ մի ամբողջ թաղամաս վերածել են հակասանիտարական, խոլերիայի վտանգ ներկայացնող տարածքի: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
 
«Ապրում ենք 21-րդ դարում, բայց երանի ենք տալիս քարե դարին, անգամ քարե դարում նման հակասանիտարական, զզվելի վիճակ երևի չի եղել: 

Ով է տեսել՝ երկու տարուց ավելի մի ամբողջ Երևանի քաղաքապետարան, Նոր Նորքի թաղապետարան, «Վեոլիա ջուր», ովքեր էնքան շատ գումարներ ունեն իրենց բյուջեում, որ իրենց պարգևավճարներ են շռայլում, բայց հազարավոր բնակիչների չեն փորձում օգնության ձեռք մեկնել, էլ չենք ասում, որ էդ պարգևավճարները որ ստանում եք, մեր՝ հարկատուներիս հաշվին են այդ գումարները գոյանում, բա հիմա մի քիչ մարդ եղեք ու էս կեղտը վերացրեք, իսկ դա շաբաթների հարց է, մի քանի շաբաթ եթե սրտացավ մոտեցում ցուցաբերեք, էս խնդիրը վերջնականապես կլուծվի:
 
Ասում եք՝ մանկապարտեզ ենք կառուցում, որ բացենք, բայց էդ մանկապարտեզի զրուցարանների մոտ տեղադրված դիտահորից 2 տարուց ավելի է՝ անընդհատ կեղտաջուրը դուրս է գալիս, հոսում բակերով, բազմաբնակարանային շենքերի մոտով, «Սուրբ Գրիոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, ծննդատան, Գյուրջյան փողոցին հարակից սննդի և տարբեր տեսակի սպասարկման սրահների մոտով, պատկերացնում եք՝ մարդկանց ինչ տեղաշարժ է ամեն օր լինում ու 2 տարի է՝ բոլորս էս գարշահոտն ենք շնչում: 

Թասիբ ունեցեք, «Վեոլիա ջրին» խիստ ձևով պարտավորեցրեք, որ իր վրա վերցրած պարտավորությունները կանոնավոր ու որակով կատարի, թե չէ «Վեոլիա ջուր» ընկերությունում նստած չինովնիկները ոնց որ մեր երակներից արյուն քաշեն, էլ չեն էլ բարեհաճում հեռախոսազանգերին պատասխանեն, առաջ եթե գոնե «Ալո, բլո» էին ասում, հիմա չեն էլ պատասխանում զանգերին:
 
Մենք ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, խիստ ու կտրուկ միջոցների կդիմի՝ ընդդեմ «Վեոլիա ջրի», որպեսզի էս բարձիթողի վիճակին վերջ դրվի: 

Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանի թասիբի հարցն է. եթե օրերի ընթացքում չպարտավորեցրեց «Վեոլիա ջրին»՝ հիմնովին վերանորոգի, դարն ապրած խողովակները փոխարինի նորերով, ուրեմն քաղաքապետարանը նույնպես խրախուսում է «Վեոլիա ջրի» փնթի աշխատանքը, իսկ առաջիկայում էլ, հարգելի՛ ՀՀ կառավարություն, Երևանի քաղաքապետարան, հիշեք՝ ընտրություններն են մոտենում, էդ ժամանակ գալու եք տուն առ տուն մեզ համոզեք, որ ձեզ քվե տանք, իսկ կտանք, թե ոչ՝ դա կախված է նաև այս «բարդակ», հազար ու մի առողջական խնդիրներ առացացնող վիճակից: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր