211652_close_icon
views-count1093 դիտում article-date 20:26 07-07-2025

Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ. Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.

«Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ:

Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն» »:

 

Նմանատիպ նյութեր