211652_close_icon
views-count1612 դիտում article-date 22:45 07-07-2025

Ռյազանի առևտրի կենտրոնի մոտ պայթյուն է որոտացել, զոհվել է՝ մեկ, վիրավորվել՝ երկու մարդ

Ռյազանի «Մալինա» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, զոհվել է՝ մեկ, վիրավորվել՝ երկու մարդ (վիրավորներից մեկի ոտքը պայթյունից պոկվել է):

SHOT-ի տվյալներով՝ նռնակը բար է բերել 18-ամյա մի տղա։ Նա վստահ է եղել, որ ձեռքի նռնակը կաղապարվածք է և ուզում էր ցույց տալ այն իր ընկերներին։ Նռնակը պայթել է նրա ձեռքում և պոկել նրա վերջույթը։

Տուժածն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Ընկերներից մեկը տեղում մահացել է։ Եվս երկու երիտասարդ բազմաթիվ բեկորային վերքեր են ստացել և հոսպիտալացվել։

Նմանատիպ նյութեր