Հայտնի են Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումների ժամերը
Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին, իսկ Հայաստանի ժամանակով 22:30-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:
Այս մասին Վաշինգտոնից հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում։ Պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Երևանի ժամանակով 23:20-ին էլ Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփ-Ալիև հանդիպումը, 00:00-ին՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հանդիպումը: