211652_close_icon
views-count28872 դիտում article-date 11:47 08-08-2025

Հակասանիտարական ու գարշահոտ իրավիճակ՝ Երևանի Էրեբունի - Աթոյան փողոցների խաչմերուկում. 1 շաբաթից ավելի է՝ դիտահորից դուրս եկող կեղտաջուրը իր սև գործն է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն իրենց վրդովմունքն են հայտնում՝ ասելով, որ 1 շաբաթից ավելի է՝ Էրեբունի - Աթոյան փողոցների խաչմերուկում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը տարածքը վերածել է գարշահոտ վիճակի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 8-ին՝ քիչ առաջ, «Վեոլիա ջուր» ընկերությունից ժամանեցին և սկսեցին աշխատանքեր իրականացնել՝ խնդիրը վերացնելու ուղղությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր